Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել՝ բերքի տոնի միջոցառումների հարցերով


Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել՝ բերքի տոնի միջոցառումների հարցերով
Հոկտեմբեր 4 18:59 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված բերքի տոնի միջոցառումների կազմակերպման հարցերին:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նախագահը կարեւորել է միջոցառումների կազմակերպումը պատշաճ մակարդակով՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան կառույցների ղեկավարներին: