Ինչո՞ւ է Պրագայի հիվանդանոցում խնդրել հայ բժիշկ կանչեն. հուզիչ պատմություն Ազնավուրի կյանքից


Ինչո՞ւ է Պրագայի հիվանդանոցում խնդրել հայ բժիշկ կանչեն. հուզիչ պատմություն Ազնավուրի կյանքից
Հոկտեմբեր 4 17:15 2018

Թամարա Մելքոնյանը գրում է.

 
 

«Ինձ պատմել է Պրագայում աշխատող նեյրոխիրուրգ Արեգը… Ազնավուրը եկել է Պրագա, համերգից հետո վատացել է, տեղափոխել են հիվանդանոց , հանկարծ Շառլը դիմել է բուժքրոջը՝ էս հիվանդանոցում հայ բժիշկ կա՞, եթե կա խնդրում եմ կանչեք: Արեգն ասում է երբ իմացա, վազելով իջա Ազնավուրի մոտ, նայեց աչքերիս ու ասեց՝ հայ ես, ես հասկացա աչքերիցդ, հետո փաթաթվել է , կարծես հարազատին գտած լինի ու փոքր երեխայի նման երկար լացել է… Լույս հոգուդ Մեծություն, իսկ Մեծությունները չեն մահանում…»