Մարալիկում լարված իրավիճակ է։ Անի համայնքի բնակիչները երկու մասի են բաժանվել։ Մի մասն արդեն մեկ ամիս է՝ պահանջում է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք փակել են համայնքապետարանիմուտքերը և կաթվածահար արել ՏԻՄ աշխատանքը։ Իսկ այսօր համայնքապետն իր կողմնակիցների հետ փակել է Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են բացել համայնքապետարանի շենքը և թույլ տալ Գևորգյանին շարունակել աշխատանքը։
Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը հանդիպել է երկու կողմերի հետ։ Նա առաջարկել է բանակցային խմբեր ձևավորել և քննարկել զիջումների գնալու հնարավորությունը։ Համայնքապետի կողմնակիցներն առաջարկին համաձայնել են, իսկ հրաժարականի պահանջ ներկայացնողները՝ ոչ։ Այս պահին Գյումրի -Երևան ճանապարհի Մարալիկի հատվածը և Անիի համայնքապետարանի շենքը շարունակում են փակ մնալ։