Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով


Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հոկտեմբեր 4 13:33 2018

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 5-6-ը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: