ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով հոկտեմբերի 19-ը կնշվի որպես քրեակատարողական ծառայողի օր: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պաշտոնապես նշվում է ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի, Փրկարարի, Դատախազության աշխատակցի, հարկադիր կատարողի, Քննչական կոմիտեի ծառայողի, Ոստիկանության օրը, սակայն քրեակատարողական ծառայողի որպես զինծառայողներին հավասարեցված անձանց մասնագիտական օր նշելու համապատասխան որոշում առկա չէ:
Հարկ է նշել, որ մի շարք երկրներում եւս պաշտոնապես նշվում է քրեակատարողական ծառայողի օրը, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում: Նշենք, որ քրեակատարողական ծառայությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ: