ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել:
«Մինչև դատարանն իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չփոխի, հացադուլը չեմ դադարեցնի։ Բուժզննումից ու դեղորայքից հրաժարվում եմ, հետագայում խնդիրների դեպքում խնդրում եմ չմեղադրել դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին, նրանք շատ լավ են վերաբերվում մեզ: Հնարավոր է` հաջորդ նիստին չներկայանամ դատարան, որովհետև դատարանում արդարություն չեմ տեսնում»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ հացադուլը չի դադարեցնի մինչև չազատվի կալանքից։