Մեղադրանք է առաջադրվել՝ հորը սպանելու համար


Մեղադրանք է առաջադրվել՝ հորը սպանելու համար
Հոկտեմբեր 3 10:52 2018

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել որդուն՝ 61-ամյա հոր սպանության համար։ Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտիե ֆեյսբուքյան էջից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով։

Դեպքի առթիվ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, բաժնի պետ Ս.Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել ՀԿԳ քննիչ:

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են որդու կողմից։

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։