Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-8 աստիճանով


Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-8 աստիճանով
Հոկտեմբեր 3 14:40 2018

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում` հոկտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում