ՄԻՊ-ի կողմից իրականացվում է երկրում տեղի ունեցող հավաքների դիտարկում


ՄԻՊ-ի կողմից իրականացվում է երկրում տեղի ունեցող հավաքների դիտարկում
Հոկտեմբեր 3 12:02 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երեւանում եւ Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որեւէ տեսակի բռնությունից:

Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով:

Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության հիման վրա»: