Ցավում ու ափսոսում եմ քո անժամկետ մահը․․․


Ցավում ու ափսոսում եմ քո անժամկետ մահը․․․
Հոկտեմբեր 3 09:28 2018

Երկրորդ օրն է չեմ կարող ինձ տեղ գտնել, ինչ իմացել եմ Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի շրջանավարտ, իմ նախկին ուսանող, ժամկետային զինծառայող 21-ամյա Գևորգ Հարոյանի զոհվելու մասին գույժը: Հոյակապ մի երիտասարդ էր Գևորիկը, խելացի ու դաստիարակված, ժպտերես ու կենսախինդ, ուներ յուրահատուկ հմայք ու գեղեցկություն: 40 տարիների մանկավարժական գործունեությանս ընթացքում ունեցել շատ լավ ուսանողներ: Գևորգը լավագույններից էր: Խորը ցավակցություններս եմ հղում Գևորգի ծնողներին և ընտանիքի բոլոր անդամներին ու մերձավորներին: Ցավում ու ափսոսում եմ քո անժամկետ մահը, Գևորիկ ջան:

Արթուր Առաքելյանի ֆեյսբուքյան էջից