Ռուսական Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող Վլադիմիր Սոլովյովի «Москва. Кремль.Путин» հեղինակային հաղորդման ժամանակ հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դուրս գալիս նույն վերելակից:
«Երկու ղեկավարները լարված էին և կենտրոնացած, այնուամենայնիվ, նրանք շարունակել են զրույցը դեպի նիստերի դահլիճ տանող ամբողջ ճանապարհի ընթացքում»,-նշում է ռեպորտաժում:
Ռեպորտաժի հեղինակը այդ կադրերը «սենսացիոն» է որակում:
Անդրադարձ է կատարվում նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարճ զրույցին, որը տեղի է ունեցել նիստերի դահլիճում. «Պուտինը և Փաշինյանը բաժանվում են, սակայն Պուտինը ինչ-որ բան է հիշում և հետ կանչում ՀՀ վարչապետին»:
Փաշինյանը նաև պատասխանում է ռուս լրագրողի հարցին` Հայաստանը նպատակ ունի հետագայում ևս համագործակցել ԱՊՀ շրջանակում, ինչին Փաշինյանը պատասխանում է, որ ՀՀ-ն նպատակ ունի ավելի էֆեկտիվ համագործակցել ԱՊՀ շրջանակում:
Տեսանյութը դիտել` 7-րդ րոպեից: