ՀՀ ԿԳՆ-ն ներկայացրել է դպրոցներում աշնանային արձակուրդի ժամանակացույցը


ՀՀ ԿԳՆ-ն ներկայացրել է դպրոցներում աշնանային արձակուրդի ժամանակացույցը
Հոկտեմբեր 1 12:36 2018

2018-20192թ. ուսումնական տարվա ընթացքում 2-12-րդ դասարարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: 

«Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր  իրականացնող  ուսումնական   հաստատությունների 2018-2019    ուսումնական    տարվա օրինակելի ուսումնական    պլանների»` 2-12-րդ դասարանների  աշակերտներին  աշնանային  արձակուրդ  կտրամադրվի  2018  թվականի  հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը  ներառյալ: Միաժամանակ նշենք,  որ առաջին դասարանցիների աշնանային  արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ»,- ասված է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: