Երևան-Երասխ ճանապարհին բեռնատարն ամբողջությամբ այրվել է


Երևան-Երասխ ճանապարհին բեռնատարն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբեր 1 10:41 2018

Հոկտեմբերի 1-ին, ժամը 00:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 84-րդ կմ-ին ամբողջությամբ այրվում է «Mercedes Sprinter» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1976 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:49-ին, մարվել՝ 02:56-ին:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: