Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Հայաստան են տեղափոխել Արարատի մարզի Մասիս քաղաքում հաշվառված 49-ամյա Գագիկ Դանոյանին, ով կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա զինված հարձակում կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դանոյանն այս տարվա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի ու 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Աղբյուրի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի նրա նկատմամբ որպես փախանման միջոց ընտրված կալանավորումը: