Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Շիրակի մարզի Փաոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Մարգարյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 TN 973 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մազրից դեպի Արագածոտնի մարզ ընթանալիս, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Հաճն քաղաքում հաշվառված 70-ամյա Շամիր Մուրադյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Շ. Մուրադյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչներ Մկրտիչ Ստեփանյանի և Դավիթ Ոսկանյանի գ;լխավորությամբ: Փաստի առթիվ Դ. Ոսկանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք: