Աժ արտահերթ ընտրությունները ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի ընտրություններն են լինելու (տեսանյութ)


Աժ արտահերթ ընտրությունները ուղղակիորեն  Նիկոլ Փաշինյանի ընտրություններն են լինելու (տեսանյութ)
Սեպտեմբեր 26 15:39 2018

Կարելի է վստահության մանդատը համարել  Երևանու ավագանու ընտրությունների արդյունքները: Աժ կազմը բոլորովին չի համապատասխանում քաղաքական իրողություններին: Հայաստանում ստեղծված է արտառոց իրավիճակ և այն պետք է հնարավորինս շուտ փոխել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

Աժ-ն ցրելու իրավական և քաղաքական մեխանիզմների մասին խոսեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Այստեղ մեխանիզմի խնդիրը առանցքային չէ,այստեղ քաղաքական իրավիճակի խնդիրն է: Իսկ կա՞  այլ տարբերակ, քան Խորհրդարանի լուծարումն ու Աժ արտահերտ ընտրությունների անցկացնելը: Կարծում եմ ՝ այդ տարբերակը չկա և դա ակնհայտ դարձավ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով: Իրավիճակը փոխված է ոչ միայն Երևանի փողոցներում, այլ քվեատուփերում»:

Քաղաքագետի խոսքով՝  քաղաքական ուժերը լավ են հասկանում, որ եթե առաջնորդվեն Խորհրդարանում տեղը պահելու տրամաբանությամբ, ապա իրենք խնդիր կունենան ընդհանրապես Հայաստանում իրենց քաղաքական, հանրային ֆունկցիոնալ տեղը պահելու առումով:

«Այստեղ մենք գործ ունենք հանրային շահերի հետ: Կա խորհրդարանը լուծարելու հանրային շահ և այն կարելիէ իրականանցել  նաև սահմանադրական փոխոխությունների միջոցով»,-ասաց Էդգար Վարդանյանը:

Վարդանյանը նաև նշե, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, քանի որ իրավիճակը սովորական չէ, այլ հետհեղափոխական: Բնակչությանը խիստ անդուր է այն վիճակը, որը կա Աժ-ում, քանի որ այնտեղ նստած մարդկանց մեծամասնությունը չի արտահայտում ժողովրդի կամքը:

Մանրամասները՝ տեսանյութում: