Նախկին մարզպետը կաշառք է պահանջե՞լ՝ ԲԿ-ի տնօրենի պաշտոնին նշանակելու դիմաց


Նախկին մարզպետը կաշառք է պահանջե՞լ՝ ԲԿ-ի տնօրենի պաշտոնին նշանակելու դիմաց
Սեպտեմբեր 19 13:30 2018

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից «Վանաձոր» ԲԿ-ի տնօրենի պաշտոնին նշանակելու նպատակով կաշառք վերցնելու վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանության լրատվական ծառայութունից՝ հայտնելով, որ սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի դատախազությունից նյութեր են ստացվել և այս պահին Տարոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հանգամանքները պարզվում են:

Հայտնի է նաև, որ ըստ այդ նյութերի՝ նախկին մարզպետը ԲԿ-ի տնօրենից 50 000 ԱՄՆ դոլար գումար է պահանջել 5 տարի ժամկետով այդ պաշտոնում նշանակելու դիմաց:

Աղբյուր` Փաստինֆո