Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր Հովհաննես Ավագյանը ոստիկանության բացահայտումներից հետո հրաժարական է տվել: Այս մասին ասել է բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
Նշենք, որ ինստիտուտի ուսանողներն այսօր բողոքի ակցիա են անում՝ պահանջելով բուհի ղեկավարության հրաժարականը: Դավիթ Մուրադյանն ասել է, որ տրամաբանական չի լինի, եթե ինքն էլ հրաժարական տա, քանի դեռ իրավապահները չեն տվել վերջնական գնահատական: Բացի դա, ռեկտորն ասում է, որ չի տեսնում բողոքող ուսանողների մեծ քանակ, որպեսզի կատարի նրանց պահանջը: