Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ընտրացուցակները


Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ընտրացուցակները
Սեպտեմբեր 19 12:05 2018

 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ընտրական ցուցակները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են police.am կայքում:

Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850 հազար 124: Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվը 848 հազար 343 է: