Մահացել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի մայրը


Մահացել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի մայրը
Սեպտեմբեր 19 11:17 2018

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին վախճանվել է կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից հայտնում են, որ քաղաքապետի թեկնածուն չի մասնակցելու հետագա նախընտրական քարոզարշավին:

«Կուսակցության նախընտրական քարոզարշավի հետագա ծրագրերի վերաբերյալ կհաղորդվի լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ: