«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը


«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը
Սեպտեմբեր 19 10:32 2018

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում նախօրեին ոստիկանության իրականացրած խուզարկությունը՝ ընդգծելով, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:

«Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», – շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կոնտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը: