Հայ փորձագետն առաջարկում է կանոնակարգել ԵԱՏՄ երկրներում միջազգային փորձագիտական համայնքի մասնակիցների փոխգործակցությունը


Հայ փորձագետն առաջարկում է կանոնակարգել ԵԱՏՄ երկրներում միջազգային փորձագիտական համայնքի մասնակիցների փոխգործակցությունը
Սեպտեմբեր 18 19:37 2018

«Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Ավագյանը առաջարկել է «Շինարարական փորձաքննության ինստիտուտի զարգացում» 2-րդ միջազգային կոնֆերանսի մասնակիցներին քննարկել մի քանի երկրների մասնակցությամբ բարդ անդրսահմանային նախագծերի քննարկման համար միջազգային փորձագիտական համայնքի մասնակիցների միջեւ փոխգործակցության կանոնակարգ նախապատրաստելու հնարավորությունը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի պետական փորձաքննության գլխավոր վարչությունից:

«Վստահ եմոր դա լրացուցիչ կխթանի կհանդիսանա փորձագիտական կազմակերպությունների հետագա ինտեգրումը եւ մեր երկրներում շինարարության փորձաքննության  հիմնական ուղղությունների զարգացումը»,- ասել է Ավագյանը:

Բացի այդայդպիսի կանոնակարգը կարևոր դեր կխաղա որոշակի նախագծերի քննարկման համարԸստ նրա, ԵԱՏՄ երկրերի փորձագետների աջակցությունն օգտակար կլիներ, մասնավորապես, Հայաստանում կառուցվող «Հյուսիս-Հարավ» միջանցքի որոշ ճանապարհահատվածների նախագծերի քննարկման ժամանակ: