Զինված խմբի գործով վեց ամբաստանյալներ ազատվեցին կալանքից


Զինված խմբի գործով վեց ամբաստանյալներ ազատվեցին կալանքից
Սեպտեմբեր 17 09:28 2018

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Արա Պողոսյանը, Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը և Հարություն Սալնազարյանը քիչ առաջ ազատ արձակվեցին կալանքից։  Այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 17- ին  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունն ու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց գործով ամբաստանյալներից չորսին. ևս երկուսի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։