«Group-IB» ընկերության մասնագետները հաշվարկել են, թե որքան է կազմում սերիալներ ցուցադրող անօրինական կայքերի եկամուտը: Նրանց կարծիքով՝ այդ կայքերն ամսական միջինը 10 000 դոլարի եկամուտ են ունենում:
Անօրինական կայքերի եկամուտի չափը կախված է գովազդից: Որպես կանոն, նմանատիպ հարթակներում հիմնականում խաղային ավտոմատների և օնլայն-կազինոյի գովազդներ են տեղադրվում: Գովազդային հոլովակը սովորաբար սերիալի ընթացքում է ցուցադրվում: Յուրաքանչյուր 1 000 դիտումից կայքը 3 դոլարի եկամուտ է ունենում:
Մասնագետները պարզել են նաև, որ ոչ լեգալ կայքի ստեղծման համար ընդամենը 240 դոլար է անհրաժեշտ: Այդ գումարը շատ կարճ ժամանակում կարող է կրկնապատկվել ու եռապատկվել: