Հրդեհ՝ Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին


Հրդեհ՝ Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին
Սեպտեմբեր 16 11:30 2018

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

 

 

Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:04-ին:

 

Այրվել են մոտ 500 հա խոտածածկույթ, մոտ 70 էլեկտրական սյուն, Հացավան գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ 500 քմ և ներսում՝ 3000 հակ անասնակեր։

 

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը: Ժամը 01:11-ից սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ)։

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Արևիս, Թանահատ, Թասիկ, Հացավան և Սալվարդ գյուղերի բնակիչներ, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, թիվ N զորամասի 20 զինծառայող, Գորիսի համայնքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա։

 

Առկա են ծխացող օջախներ. կտրվի լրացուցիչ տեղեկություն: