Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը


Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը
Սեպտեմբեր 16 10:30 2018

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից ուժգին գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը: 

Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23.50-ից եւ շարունակվել մոտ 40 րոպե, մինչև սեպտեմբերի 16-ի 0 ժամ 30 րոպե: Այդ գնդակոծության հետևանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը:

Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ նա վիրավորվել է ոտքի սրունքի շրջանում: Ս. Սեփխանյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, նրա վիճակը բարվոք է: Անցած գիշեր` ժամը 00:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը, Ոսկեպար գյուղի ներքեւի հատվածում: