Նախկին և ներկա օլիգարխների կանանց կոչ եմ անում ձեր զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին. Ա. Հակոբյան


Նախկին և ներկա օլիգարխների կանանց կոչ եմ անում ձեր զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին. Ա. Հակոբյան
Սեպտեմբեր 15 15:50 2018

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին և ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց կոչ  արեց իրենց զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին: Այս մասին վարչապետի տիկինը հայտարարեց այսօր վարչապետի նստավայրում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ կան այդպիսի կանայք, ովքեր կմտածեն և կհանգեն այն եզրակացության, որ այն ունեցվածքը, որն իրենք ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման տարիներին, այնքան էլ արդար քրտինքով վաստակած ունեցվածք չէ, և դրա մի մասը նվիրաբերելով հիմնադրամին, դրանից հետո կարող են ավելի հանգիստ գլուխը դնել բարձին»,- նշեց Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը այսօր վարչապետի նստավայրում հանդիպեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին: