Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է


Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է
Սեպտեմբեր 15 09:52 2018

Ժողովրդավարության միջազգային օրը 2007 թվականին հռչակվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից եւ ամեն տարի նշվում է սեպտեմբերի 15-ին: Օրը նվիրված է նոր եւ վերականգնված ժողովրդավարությունների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակին, որը նշվել է 2008 թվականին:

Ժողովրդավարության միջազգային օրը, որն ամեն տարի նվիրված է որոշակի թեմայի, սովորաբար տարբեր լուսաբանող միջոցառումներ են անցկացվում՝ դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ: Պատրաստվում են ժողովրդավարության թեմայով տեղեկատվական նյութեր: