Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Կոտոլյանին նշանակել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Արմեն Կոտոլյանին նշանակել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է որոշման մեջ։