Տղամարդը ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել 8 կիլոգրամից ավելի կանեփի թփեր


Տղամարդը ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել 8 կիլոգրամից ավելի կանեփի թփեր
Սեպտեմբեր 13 21:00 2018

ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով` բաժնի քրեական հետախույզները Ագարակ քաղաքում հայտնաբերել են թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով   ոստիկանության Մեղրիի բաժին բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, մանրացված և չորացված նյութ, որն, ըստ տղամարդու` թմրամիջոց է: Բերման ենթարկվածի հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ոստիկաններին է ներկայացրել կանեփի 850 գրամ չորացված զանգված: Նրա հողամասի զննությամբ էլ հայտնաբերվել են 8 կիլոգրամից ավելի կանեփին նմանվող թփեր: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: