«Սևան» ՔԿՀ-ի մոտակայքից հայտնաբերվել է Վրաստանի՝ սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ մեղադրվող քաղաքացին


«Սևան» ՔԿՀ-ի մոտակայքից հայտնաբերվել է Վրաստանի՝ սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ մեղադրվող քաղաքացին
Սեպտեմբեր 13 16:57 2018

Ոստիկանության Հրազդանի բաժնի և «Սևան» ՔԿՀ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 19.03-ին, «Սևան» ՔԿՀ մոտակայքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Դուրմիշխան Շ.-ն, որը մարտի 7-ից Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 109 հոդվածի 3-րդ մասի Ա կետի (սպանությունը) և 236 հոդվածի 2-րդ և 3-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը) մեղադրանքներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: