Սկսվում են Երեւանի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները. Հարակից տարածքներով մի անցեք


Սկսվում են Երեւանի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները. Հարակից տարածքներով մի անցեք
Սեպտեմբեր 13 16:20 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երեւանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07:30-ից մինչեւ երեկոյան ժամը 18:00-ն հորդորում ենք հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթեւեկելուց: