Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի նախագահին


Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի նախագահին
Սեպտեմբեր 13 15:03 2018

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեականքաղաքացիական և վարչական պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ ԽունդկարյանինԱյս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԲԴԽ նախագահըշնորհավորելով Երվանդ Խունդկարյանինկարևորեց Վճռաբեկ դատարանի դերն ու դերակատարությունը սահմանադրական առաքելությամբ արդարադատություն իրականացնելիս: «Մենք պետք է կարողանանք ատեղծել արդարադատական նոր մշակույթՎստահ եմոր այս մեկնակետից ենք սկսում մեր առջև դրված խնդիրների լուծումը և դրան կարող ենք հասնել ձեր կողմից ընդունած դատական  ակտերիորոշումների նոր որակի ապահովման միջոցով»:

ԳՀարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանում արդարադատության արդյունավետության ու դատարանների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման հայեցակարգային մոտեցումներին՝ հույս հայտնելովոր Վճռաբեկ դատարանը և նրա նորընտիր նախագահը հետևողական կլինեն դրանք կյանքի կոչելու հարցերում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր հերթին շնորհակալաություն հայտնեց Բարձրագույն դատական խորհրդինՕրենսդիր մարմնին իրեն վերապահված վստահության համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին էր ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունըԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը, 1 քվեա­թերթիկ համարվել է անվավեր, 74-ը կողմ է քվեարկել, 10-ը՝ դեմ: