Երվանդ Խունդկարյանն ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ


Երվանդ Խունդկարյանն ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ
Սեպտեմբեր 13 11:45 2018

ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահին:  Քվեարկության արդյունքում ընտրվեց Երվանդ Խունդկարյանը:

Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Կողմ է քվեարկել 84-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

Այսպիսով Խունդկարյանը դարձավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին: