Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկի թիկնազորին


Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկի թիկնազորին
Սեպտեմբեր 12 23:25 2018

Armtimes.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Բագրեւանդ փողոցում: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին:

ՀՀ ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները՝ նշելով, որ 2 անձ բերվել է բաժին, համապատասխան ստուգումներ են իրականացվում: