Ի՞նչ դիմում-խնդրանքով է Մշակույթի նախարարություն դիմել Լիանա Զուրաբյանը


Ի՞նչ դիմում-խնդրանքով է Մշակույթի նախարարություն դիմել Լիանա Զուրաբյանը
Սեպտեմբեր 12 19:19 2018

Այսօր համացանցում փաստաթուղթ է հրապարակվել, ըստ որի ՀՀ Մշակույթի նախարարություն է դիմել քաղաքացի Լիանա Զուրաբյանը՝ որևէ մշակութային օջախում իր մասնագիտությամբ աշխատանք գտնելու խնդրանքով: Օգտատերերը միանգամից սկսեցին քննարկել՝ արդյոք դիմումն ասմունքող Լիանա Զուրաբյանի՞նն է, թե՞ անուն-ազգանվան համընկնում է:

Aysor.am-ի հետ զրույցում Լիանա Զուրաբյանը հաստատեց՝ դիմում ներկայացնողն ինքն է եղել, սակայն դեռևս նախարարությունից իր դիմումի հետ կապված որևէ արձագանք չի ստացել:

«Բայց ասեմ, որ Մշակույթի նախարարության հետ համատեղ ներկայումս պատրաստվում ենք գրական երաժշտական երեկո անցկացնել, որը կլինի սեպտեմբերի 28-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում: Իսկ դիմումին ընթացք է տրվել, սակայն դեռևս պատասխան չկա»,-նշեց մեր զրուցակիցը: