Մարդիկ վախենում են երեխա ունենալ բնակարան չունենալու պատճառով.Ն.Զոհրաբյան (տեսանյութ)


Մարդիկ վախենում են երեխա ունենալ բնակարան չունենալու պատճառով.Ն.Զոհրաբյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 12 18:54 2018

Մարդիկ վախենում են երեխա ունենալ, քանի որ բնակարան չունեն: Մենք ունենք այդ խնդրի լուծումը: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը: 

«30 տարվա ընթացքում ընդամենը ամեն ամիս 70.000 դրամ վճարելով ձեռք կբերեք բնակարան՝ առանց կանխավճարի: Հաշվարկները հստակ արված են»,-ասաց նա:

Բնակիչներից մեկը բարձրախոսը վերցրեց ու բնակիչներին կոչ արեց ընտրել կին քաղաքապետ, ընտրել Նաիրա Զոհրաբյանին, քանի որ նա ավելի լավ կարող է տեսնել խնդիրները:

«Իզուր չէ, որ Երևանը մայրաքաղաք է կոչվում»,- շեշտեց բնակիչը: