Ոստիկանները քիչ առաջ զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին (տեսանյութ)


Ոստիկանները քիչ առաջ զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին (տեսանյութ)
Սեպտեմբեր 12 17:22 2018

Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում:

Armtimes.com -իտեղեկություններով՝ ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունները, որտեղից չհերքեցին, սակայն խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Մեր հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասացին, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ «Ավրորա Մեդիայի»