Կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում


Կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում
Սեպտեմբեր 12 15:25 2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել` նոր նշանակումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։

Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի խորհրդական Գարեգին Հովհաննիսյանը՝ ազատվելով նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնից։