Երթի ժամանակ ԲՀԿ ավագանու անդամներն ու նրանց թիմակիցները պատահաբար հանդիպեցին ԱԺ պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ` Արթուր Գևորգյանին, ով նշեց, այժմ ներկայացվող ծրագրերը տարիներ շարունակ իրագործվում են:
Արթուր Գևորգյանը չցանկացավ հստակ նշել, թե որ թեկնածուի օգտին կտա իր ձայնը:
«Ես կընտրեմ այն թեկնածուին,ով քիչ թե շատ կլուծի Երևանի խնդիրները,սակայն ,թե ով է այդ թեկնածուն, թող գաղտնի մնա: Ես հարգում եմ իմ բոլոր գործընկերներին»,-ասաց նա: