Հայաստանի Հանրապետությունը կոռուպցիան ու ամենաթողությունը քարուքանդ չանելու շանս չունի. Վարչապետի օգնական


Հայաստանի Հանրապետությունը կոռուպցիան ու ամենաթողությունը քարուքանդ չանելու շանս չունի. Վարչապետի օգնական
Սեպտեմբեր 11 17:18 2018

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վայրկյան անգամ չկասկածեք՝ միասին ջախջախելու ենք Հայաստանի Հանրապետության համար մարտահրավեր հանդիսացող ամենքին ու ամեն ինչ։

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին մեկնարկած հաղթարշավը չշարունակելու շանս չունի։

Հայաստանի Հանրապետությունը կոռուպցիան ու ամենաթողությունը քարուքանդ չանելու շանս չունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն պատկանող իշխանությունն արկածախնդիրների որևէ խմբակի զիջելու շանս չունի»։