Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ պահանջելով անվավեր ճանաչել իր կողմից 2018-ի վերաբերյալ ներկայացված գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն ընդունելու ու հրապարակելու գործողությունները և ոչնչացնել 2017-ի տարեկան և 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, հայտնում է «Ազատությունը»։
Փաստաբան Արմեն Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենց մատնանշած հայտարարագրերը հենց այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ղազարյանի ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում