Փոստային կապի ազգային օպերատորը նախընտրական որևէ գործընթացի չի մասնակցում. «Հայփոստ» ՓԲԸ


Փոստային կապի ազգային օպերատորը նախընտրական որևէ գործընթացի չի մասնակցում. «Հայփոստ» ՓԲԸ
Սեպտեմբեր 11 16:23 2018

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և նախընտրական որևէ գործընթացի չի մասնակցում: Այս մասին ասված է «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում:

«Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս ընտրական օրենսդրության խախտումների դեպքում խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք և զանգահարել 010 514 514 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարությունում: