Վ. Օսիպյանն ու ՊՆ ներկայացուցիչները քննարկել են «Շանթ 2018» զորավարժության մանրամասները


Վ. Օսիպյանն ու ՊՆ ներկայացուցիչները քննարկել են «Շանթ 2018» զորավարժության մանրամասները
Սեպտեմբեր 11 15:25 2018

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ավագ սպա Արթուր Մուսայելյանին և գլխավոր ռազմական տեսչության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանին:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատավական բաժնից, քննարկվել են սեպտեմբերի 11-ից 14-ը կայանալիք «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության մանրամասները:

Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն ու ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Կարեն Ներսիսյանը ներկայացրել են ոստիկանության ստորաբաժանումների պատրաստվածությունը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը խոսել են պատերազմական իրավիճակում տարբեր գերատեսչությունների համակարգված գործողությունների ու համագործակցության մասին: 

Վալերիյ Օսիպյանը կարևորելով բոլոր գերատեսչությունների համար արդյունավետ զորավարժության անցկացումը՝ վստահեցրել է, որ ոստիկանությունը իր առջև դրված ցանկացած առաջադրանք ու խնդիր կկատարի ճշգրիտ և ժամանակին:

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: