Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մինչ քարոզարշավի մեկնարկը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերին:
«Կրկնում եմ, կապ չունի պաշտոն, զբաղեցրած դիրք, ով կապ ունի մարտ 1-ի `թափված արյան հետ պետք է ամենաբարձրագույն պատիժը ստանա, դա ներելի չէ: Ով ձեռք է բարձրացրել կամ կրակ է բացել հանմեղ ցուցարարների դեմ, անկախ նրանից ով դա կլինի պետք է ամենադաժան պատիժը ստանա »,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Այն հարցին, թե կընդունի նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համագործակցության առաջարկը, Ծառուկյանը պատասխանեց, որ ընդունողը ոչ թե ինքը պետք է լինի, այլ ժողովուրդը:
«Ամենակարևորը իմ ընդունել, սատարելը չի: Ժողովուրդը պետք է սատարի, եթե ժողովուրդը ընդունեց իրեն, ուրեմն մենք էլ կընդունենք: Ժողովուրդը եթե չընդունի, ես ազգի թշնամին չեմ: Ծառուկյանը միշտ էլ ժողովրդի կողքին կանգնած ա»,-ասաց Ծառուկյանը: