Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով:
Նուբարաշեն վարչական շրջանում ԲՀԿ -ն ներկայացրեց իր ծրագրերը, խնդիրներին լուծում տալու իրենց պատկերացումները: «Ծառուկյանը գործի մարդ է, նա անհնարինը հնարավոր է դարձնում: Ես չեմ նեղանալու,եթե չստանամ ձեր ձայները, ապրողը դուք եք, ընտրեք ում ուզում եք»,-ասաց Գ. Ծառուկյանը:
ԲՀԿ ղեկավարը նշեց, որ անկախ ընտրության արդյունքներից, իրենք շարունայելու են իրենց գործը: Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ Նուբարաշենից են սկսկում քարոզարշավը, քանի որ Երևանը սկսվում է ոչ թե կենտրոնից, այլ ծայրամասերից:
«Ասեցիք սպորտդպրոց չունենք,կառուցեցի, ասեցիք եկեղեցի չունենք, կառուցեցի: Ծառուկյանը միշտ գործ է արել, անում է և անելու է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: