Երևանի ամենացավոտ կողմերը Նուբարաշեն վարչական շրջանում են, ուստի որոշեցինք հենց այստեղից սկսել մեր քարոզարշավը: Այս մասին սեպտեմբերի 10-ին Նուբարաշեն վարչական շրջանում ասաց Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
«Այստեղ գալու ժամանակ աղբի կողքով անցնելիս, չգիտեի, թե ինչպես եմ նայելու ձեր աչքերին: Ես պատրաստ եմ մեկ առ մեկ լսել բոլորին: Ես ամեն օր Երևանի փողոցներով ոտքով քայլելու եմ, առանց թիկնապահների//: Ես չեմ լինելու կաբինետային քաղաքապետ, ինչպես որ չեմ եղել կաբինետային պատգամավոր: Շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին ինձ վստահելու համար, սակայն կարող եմ վստահ ասել, որ մեր քաղաքական ուժում քաղաքապետի արժանի թեկնածուներ շատ կան»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա վերջում ընդգծեց, որ Երևանի ֆանատն է, և ոչ մի տեղ չի հեռանալու իր երկրից:
Մանրամասները՝ տեսանյութում: