Ես ոչ մի առնչություն չունեմ մարտի 1-ի դեպքերի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով իր խնամի` Հովիկ Աբրահամյանի առնչությանը այդ դեպքերին` նա ասաց:
«Եթե Հովիկ Աբրահամյանը «Մարտի 1»-ի հետ կապ ունի, ես ինչպես ասացի, թող Ծառուկյանին գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Աբրահամյանն էլ պատրաստ է, որ իրեն հրապարակում գնդակահարեն:
«Մարդկանց շանտաժի ենթարկել չի կարելի: ՀՔԾ-ն ասել է զենքերը ստուգում են, հիմա երբ կստուգեն, պատասխանը կստանաք, այն ժամանակ էլ ասեք: Այդ հարցերը քննչական մարմիններին տվեք»: