Ալեքսանդր Սարգսյանի որդու դատավարությունը (ուղիղ)


Ալեքսանդր Սարգսյանի որդու դատավարությունը (ուղիղ)
Սեպտեմբեր 7 11:52 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Քննչական կոմիտեն նրան մեղադրում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու համար։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։ Այս գործով նախաքննությունը տևել է շուրջ երկու ամիս։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականի ապրիլի 1-ին քաղաքացի Դավիթ Սիմոնյանին հրազենային վնասվածք հասցնելու համար։

Ըստ նախաքննական մարմնի` երևան են եկել նոր հանգամանքներ, որոնց հիման վրա քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է, կարճված քրեական գործը վերաբացվել։ Պարզվել է, որ Դավիթ Սիմոնյանին վնասվածքը հասցրել է հենց Հայկ Սարգսյանը և ոչ թե Արթուր Ղևոնդյանը։