Սեպտեմբերի 7-ին«Հայելի» մամուլի ակումբում «Երեւանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանը և դաշինքի անդամ Արմեն Հովհաննիսյանը Թեմա ներկայացրին թե ինչպես են պատրաստվում քաղաքապետի ընտրություններին, ինչ են առաջարկում, ինչպես են պատկերացնում, ինչ ծրագրեր և գաղափարներ ունեն:
Երեւանի ընտրությունները համայնքի ընտրություններն են, դրանց պետք է մասնակցեն ոչ թե քաղաքական ուժերը, այլ, առաջին հերթին, հասարակական ուժերը։ Մենք առաջարկում ենք քաղաքապետի եւ ավագանու անդամների ուղղակի ընտրություններ, այսինքն մարդիկ իմանան՝ ում են ընտրում, ոչ թե քաղաքական ուժի կամ դաշինքի միջոցով ընտրեն»,-ասաց Ա. Թարխանյանը:
ArmDay.am-ի այն հարցին թե մտահոգություն չկա՞, որ հասարակությունտ դեռ սովոր չէ բարձր կառավարման օղակներում կանանց տեսնել ղեկավարի դերում, Թարխանյանը պատասխանեց. «Կինը միշտ մեծ դեր է ունեցել կառավարման գործում: Չեմ կարծում, որ կին թեկնածու լինելը կարող է պարտության պատճառ դառնալ»:
Թարխանյանը պատմեց՝ «Երեւանի հանրություն» դաշինքը ձեւավորել են 12 հասարակական կազմակերպություններ եւ 2 քաղաքական ուժեր՝ «Գալա» կուսակցությունը եւ «Հայաստանի կանաչների կուսակցությունը»։
Դաշինքի անդամները նախատեսում են նաեւ սահմանափակել կամ ընդհանրապես արգելել շինրարաությունը Երեւանի փոքր կենտրոնում, քանի որ այդպիսով մեծ հարված է հասցվում կանաչ զանգվածներին: